Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց «Թուրքական հոսքի» համաձայնագիրը
03.12.2016 | 01:15

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Թուրքական հոսքի» համաձայնագիրը, կողմ են քվեարկել 223 պատգամավորներից 210-ը:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալայրաքը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» բնական գազի խողովակաշարի կառուցումը Սև ծովում կսկսվի 2017-ի սկզբներին: Խողովակաշարը ռուսական բնական գազը կտեղափոխի Հարավարևելյան Եվրոպա՝ հավանաբար ներառելով նաև ԵՄ անդամ Հունաստանը:

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ